Մասայական անկարգություններ Չինաստանում. կան զոհեր


17:38 , 26 հունիս, 2013

Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում էթնիկ բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում են չինական ԶԼՄ-երը, ջարդարարները հարձակվել են ոստիկանության, տեղական վարչական շենքերի վրա, հրկիզել մեքենաներ: Ոստիկանությունը հրազեն է կիրառել հարձակվողների դեմ: Ըստ տեղեկությունների` անկարգությունների հետևանքով զոհվել է 9 իրավապահ և 8 քաղաքացիական անձ: