Սիրիային չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից S-400-ների մատակարարումը Թուրքիային


21:15 , 17 հուլիս, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Սիրիան անհանգստացած չէ Թուրքիային վաճառվող ու մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առնչությամբ։  

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիյադ Հադդադը։

«Թուրքիան այս պահին Ռուսաստանի հետ միասին Սիրիայի հարցում երաշխավոր երկիր է և ձեռնարկած քայլերը երկու երկրներն իրար հետ համակարգում են։ Այդ պատճառով  այս հարցը  մեր հետաքրքրությունների շրջանակներում չի գտնվում»,-ասել է սիրիացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը S-400 համակարգերի մասերը մատակարարող 13-րդ բեռնատար ինքնաթիռն է արդեն ուղարկել Թուրքիա։