ԱՄՆ-ն սահմանափակել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը


19:15 , 17 հուլիս, 2019

Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն:

Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:

Պատճառներն, ըստ որոնց՝ իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել։