Ի՞նչ սպասել Գարիկ-Սոնա դուետից․ Գարիկը՝ նոր աշխատանքների, Կոմիտասի «Գարուն ա» երգի գործիքավորման ու Սոնայի կարևոր դերի մասին


16:00 , 17 հուլիս, 2019

Tert.am Life-ը գրում է.

Գարիկ-Սոնա դուետն իր երկրպագուներին խոստանում է պրեմիերաներով լի սեպտեմբեր։ Նոր գործիքավորմամբ ստեղծագործությունն արդեն կա, սակայն այս տեսքով cover կդառնա, թե՞ առանձին նոր երգ, Գարիկն ու Սոնան առայժմ չեն որոշել։  

Tert.am Life-ը Գարիկի հետ զրուցել է իրենց երգացանկը նոր գործերով համալրելու, Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը փոփոխված տարբերակով ներկայացնելու և Հայաստանում մեծ թափով տարածում գտած  cover-ներ ներկայացնելու մշակույթի մասին։

Գարիկ-Սոնա դուետի երկրպագուները սպասում են նոր ստեղծագործությունների: Խմբի Youtube-յան էջում էլ շատ մեկնաբանություններ կան այն մասին, որ համերգային երգացանկում ներառված երգերը չնայած սիրված են, բայց կրկնվող։

Գարիկի խոսքով՝ երկրպագուների՝ նորությունների սպասելն արդեն շատ լավ է։ Ըստ կատարողի՝  իրենք երգերը ներկայացնում են ընդմիջումներով, քանի որ դրանց գործիքավորման վրա աշխատում են բավականին երկար ժամանակ․ «Նոր cover ունենք, որը դեռ Սոնան էլ չի լսել: Կարծում եմ, եթե ոչ մեր առաջիկա համերգին, ապա հաջորդներն արդեն կկարողանանք ներկայացնել նոր երգը։ Երգերի վրա երկար աշխատելու շնորհիվ կարողանում ենք տալ այնպիսի արդյունք, որ մարդիկ մեզնից սպասեն հաջորդ նման արդյունքին։ Եթե սկսենք իրար հետևից շատ արագ նոր երգեր ներկայացնել, ըստ իս, դրանք չեն ունենա այն որակը, որն ունեն մնացածը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ