Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ


15:40 , 17 հուլիս, 2019

Հաշվի առնելով մայիսի 18-ի հայտնի որոշման փաստը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։

Սա այն դեպքն է, որ «նախաքննության գաղտնիության» շահը շատ ավելի ցածրարժեք է, քան դատարանի անկախությունը։