Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ կայքից։
«ԱԱԾ–ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ ինչպես պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։