«ՎԵՏՕ»–ի անդամները ծաղիկներ են խոնարհում ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ. ուղիղ


13:00 , 17 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են  խոնարհելու ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ: 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է.

«2016 թվականի հուլիսի 17-ին զինված ահաբեկչական խմբավորումը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը, ինչի արդյունքում եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին ոստիկաններ, թալանվեց բանկոմատ, այրվեցին, ոչնչացվեցին ծառայողական ավտոմեքենաներ և պետական այլ գույք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ