Պարտք ունենք ձեր հանդեպ, տղերք ջան, ամեն բան իր տեղը դնելու ու ամեն ինչ իր անունով կոչելու պարտքը


11:40 , 17 հուլիս, 2019

Իր պետությունը ներսում պաշտպանող ոստիկանին սպանողն ու հանցագործն այսօր «պետություն» է բարբաջում, «հայրենասեր» է խաղում, «հերոս» է կոչում իրեն:Սուտ ու կեղծ, ինչպես ամեն ինչն է այսօր ձեր պաշտպանած հայրենիքում:

Սխալվեցինք, մինչև վերջ տեր չեղանք ձեր սխրանքին ու գործին, անզոր գտնվեցինք՝ թույլ չտալու մարդասպան ու հանցագործ ճիվաղների «հերոսացմանը»:

Պարտք ունենք ձեր հանդեպ, տղերք ջան, ամեն բան իր տեղը դնելու ու ամեն ինչ իր անունով կոչելու պարտքը: Հատուցման օրը հեռու չէ, քիչ մնաց, տղերք: 
Լույս շիրիմներիդ:
Հիշում ենք ու խոնարհվում:
Պատիվ ունեմ։