10 բան, որը հարկավոր է հաշվի առնել ամառային հանգստի համար հյուրանոց ընտրելիս


22:45 , 17 հուլիս, 2019

Ճանապարհորդության ժամանակ բնակության վայր ընտրելը հեշտ գործ չէ։ Երբեմն հյուրանոցները կտրականապես տարբերվում են այն հյուրանոցներից, որոնցում, ըստ Ձեզ, հարմարավետ սենյակ եք ամրագրել։

Ձեզ ենք ներկայացնում 10 բան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել հյուրանոց ընտրելիս։ Սա Ձեզ կօգնի առավել օբյեկտիվորեն վերաբերվել այդ գործընթացին և լավ տուն կամ համար ամրագրել։

Հյուրանոցի տեղակայումը

Եթե Ձեր հյուրանոցը էժան է կամ ունի զարմանալի հարմարություններ, ապա արժե՞ արդյոք ամրագրել այն, եթե այն միաժամանակ գտնվում է այն տեսարժան վայրերից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա, որոնք ցանկանում եք տեսնել։

Կարդացեք արձագանքները

Արձագանքնրի ընթերցումը հրաշալի միջոց է հյուրանոցի մասին ավելի շատ բան իմանալու համար և հասկանալու՝ համապատասխանո՞ւմ է այն Ձեզ, թե՞ ոչ։ Սակայն մի՛ կենտրոնացեք բացառապես հյուրանոցի կայքում գրված արձագանքների վրա, այլ փնտրեք նաև անկախ հարթակներ։

Ուշադրություն դարձրեք արձագանքի ժամանակին

Կարդալով արձագանքները՝ աշխատեք ուշադրություն դարձնել միայն նրանց վրա, որոնք գրված են եղել անցյալ տարի կամ դրանից հետո, չէ՞ որ շատ բան է փոխվում տարիների ընթացքում, և 5 տարի առաջ թողնված արձագանքը չի կարող իրատեսական լինել այսօր։

Մի անտեսեք վատ արձագանքները

Խորհուրդ է տրվում հաշվի առնել նաև վատ կամ սարսափելի արձագանքները հյուրանոցի վերաբերյալ, եթե անգամ դրանց մի մասում ավելի շատ խոսվում է հյուրերի, քան հյուրանոցի մասին։ Եթե նկատում եք, որ մարդկանց մեծամասնությունը բողոքում է Wi-Fi-ի վատ կապից, տեղակայումից, աղմուկից, ապա դա, ամենայն հավանականության, ճշմարտություն է։

Նոր հյուրանոցները միշտ ավելի մաքուր են

Եթե խոսքը չի գնում շատ հեղինակավոր ու հայտնի հյուրանոցների մասին, ապա ընդհանուր կանոնն այն է, որ նոր հյուրանոցները շատ ավելի մաքուր են լինում։

Ուշադրություն դարձրեք հարմարավետությանը

Եվս մի բան, որը հարկավոր է հաշվի առնել հյուրանոց ընտրելիս. դա հարմարավետությունն է։ Դրա գլխավոր երաշխիքներն են օդորակիչը, ավտոկայանատեղին, Wi-Fi-ն ու նախաճաշը։ Անվճար նախաճաշը ճամփորդության ընթացքում թույլ է տալիս մեծ խնայողություններ անել։

Իմացեք, թե ինչպիսի հյուրեր են հիմնականում այցելում հյուրանոց

Վայրը, որտեղ հաստատվում են զբոսաշրջիկները, կտրականապես տարբերվում է այն վայրերից, որոնք նախընտրում են գործարար ճանապարհորդները։ Ընտրե՛ք այն հյուրանոցը, որի մթնոլորտը Ձեզ առավել համապատասխանում է։

Գնի ու որակի հարաբերակցություն

Եթե ցանկանում եք շատ գումար ծախսել բնակավայրի վրա, ապա ստուգեք՝ իսկապե՞ս Ձեր ընտրած վայրի համար արժի այդքան գումար ծախսել։ Թանկ հյուրանոցը միշտ չէ, որ ավելի լավն է, քան էժանը։

Հավատարմության ծրագրեր

Ստուգեք՝ որ հյուրանոցներում են գործում հավատարմության ծրագրեր։ Եթե պատրաստվում եք շատ ճանապարհորդել, ապա լավագույն միջոցն այնպիսի հյուրանոցում հաստատվելն է, որը կպարգևատրի Ձեզ հաճախակի ու մշտական այցելությունների համար։

Առաջնորդվեք սեփական նախասիրություններով

Հնարավոր է՝ Դուք փնտրում եք հանգստյան համալիր, որը բազմապիսի ժամանցային ծրագրեր ու ռեստորաններ է առաջարկում կամ հանգիստ ու լուռ հանգիստ ռոմանտիկ համարում։ Միայն Ձեր սեփական նախընտրությունները պետք է դեր խաղան հյուրանոցի ընտրության հարցում։