Սահմանապահները սկանավորեցին այս կասկածելի էքսկավատորն, ու տեսեք, թե 144 միլիոն դոլարի ինչ գտան դրա ներսում (Photo)


10:16 , 17 հուլիս, 2019
Հարավային Աֆրիկայից ավստրալական Քեմբլ քաղաքի նավահանգիստ ժամանած էքսկավատորը կասկածելի թվաց սահմանապահներին, և վերջիններս սկանավորեցրին այն: Ինչպես պարզվեց, ոչ իզուր: Տեխնիկայի մեջ կոկաինի 348 փաթեթ գտան՝ 144 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:
Այնուհետև ոստիկաններն այն առաքեցին այն հասցեով, որտեղ պետք է գնար մեքենան, և ձերբակալեցին այն ստացողներին: