Ֆրանսիացի նախարարը պաշտոնանկ է եղել ընթրիքի պատճառով


22:20 , 16 հուլիս, 2019

Ֆրանսիայում Էկոլոգիական փոխակերպումների նախարար Ֆրանսուա դը Ռյուժին հրաժարական է ներկայացրել՝ հաղորդում է BFMTV- ը:

Դրանից կարճ ժամանակ առաջ Mediapart-ը անդրադարձել է այն շքեղ ճաշկերույթներին, որոնք դե Ռյուժին կազմակերպել է բյուջեի հաշվին 2017 թվականի հունիսից մինչև 2018թ. սեպտեմբերը, երբ նա Ազգային ժողովի խոսնակ էր:

Թերթը նաև գրել է, որ բյուջեից 63 հազար եվրո է ծախսել գրասենյակային կացարանների վերանորոգման և վարձակալել է քաղաքային բնակարան արտոնյալ տոկոսադրույքով, չնայած նա դրա կարիքը չուներ:

Դե Ռյուժին հրաժարական նամակ է հղել՝ ասելով, որ ԶԼՄ-ներն իրեն Լինչի դատաստանի են ենթարկել և հարձակման դեմ իրեն պաշտպանելու անհրաժեշտությունը թույլ չի տալիս նրան աշխատել: