Հորդորեք լրագրողապատգամավորախառը անսպառ մտքի գիգանտներին չխոսել թեմաներից, որոնցից չեն հասկանում


22:07 , 16 հուլիս, 2019
Դեռ երեկ խրախուսելի էի համարել, որ իշխանությունները հրաժարվել են ԲՈԼՈՐ դատավորների ԸՆԴՀԱՆՈՒՐ վեթինգից, ու սա բեղմնավոր համագործակցություն է, այո՛։ ՈՉ անհրաժեշտն ու ՈՉ օգտակարը փոխարինվեցին դատաիրավական բարեփոխումների նորմալ գործիքակազմով: Իսկ կոնկրետ ինչպիսի՝ սպասում է եւ՛ հանրությունը, եւ՛ Վենետիկի հանձնաժողովը: ՍԴ-ի մասով ամփոփիչ արձանագրությունների մեջ արտահայտածը ուժի մեջ է։ Սա այն է, ինչ համառորեն չեն նկատում այդ արձանագրությամբ չոգեւորվածները։ Չե՞ք հավատում: Անօրինական քայլ արեք։ Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ հորդորեք լրագրողապատգամավորախառը անսպառ մտքի «գիգանտներին» չխոսել թեմաներից, որից չեն հասկանում։