Գերմանիայում հարձակում են գործել Հոկեյնհայմի քաղաքապետի վրա


21:30 , 16 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Հոկեյնհայմի քաղաքպետ Դիթեր Գումերի վրա իրագործված հարձակման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, ոստիկանության հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Անհայտ անձը տվել է գործչի դռան զանգը, և երբ վերջինս բակ է դուրս եկել, բռունցքով հարվածել է նրա դեմքին: Նշվում է, որ Գումերը լուրջ վնասվածքներ է ստացել: Ներկա պահին նա ստացիոնար բուժում է ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։