Իրանը կալանել է ԱՄԷ-ի լցանավը․ ԶԼՄ-ներ


20:00 , 16 հուլիս, 2019

Իրանը զավթել է Միացյալ Արաբական Էմիրություններին (ԱՄԷ) պատկանող լցանավը: Այս մասին հաղորդվում է CNN-ի Twitter-ում՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները:

Նավը նավարկել է Պանամայի դրոշի ներքո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական նավակները ստիպել են անձնակազմին նավը ուղղորդել իրանական պետության տարածքային ջրեր:

ԱՄԷ-ն դեռևս չի արձագանքել պատահածին։ Նշվում է նաև, որ ներկա պահին դեռևս չի հաջողվել լցանավի անձնակազմի հետ կապ հաստատել։