Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի է վաճառել. Bloomberg


23:20 , 16 հուլիս, 2019

Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել՝ չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մոտավորապես մեկ տոննա ոսկի է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն հայտնում է Արաբական Միացյալ էմիրությունները եւ Թուրքիան՝ որպես հնարավոր գնորդներ:

Նշվում է, որ Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել է շուրջ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչեւ 8,1 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: