Պեսկովը հավաստել Է, որ կատարվում Է հոկտեմբերին Հունգարիա Պուտինի այցի նախապարաստությունը


15:20 , 16 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել Է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում Է»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի զանգվածային լրատվամիջոցների հրապարակումը, որոնք հաղորդել են, որ Ռուսաստանի ղեկավարը կարող Է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:

Ինչպես հուլիսի 16-ին հայտնել Է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային Էներգետիկայի ոլորտում:
Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: