Aysor.am-ը գրում է.
Վարորդական բալային համակարգը պատժի միջոց է, որով մարդը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ չկարողանալով համապատասխան ժամկետում ավտոմեքենա վարել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը։
«Միաժամանակ, ամբողջ հասարակությունով ասես ընկել ենք վարորդների հետևից։ Վարորդներն իրենց հերթին բողոքում են հետիոտներից։ Դրա համար ճանապարհները պետք է նախատեսված լինեն այնպես, որ վարորդի՝ սխալ թույլ տալու դեպքում հետևանքները ծանր չլինեն։ Դրա համար կան, օրինակ, «պառկած ոստիկաններ», բայց դրանք բավարար չեն։ Մենք վարչապետին համալիր մոտեցումներ ենք առաջարկել», - ասաց բանախոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ