Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել դատական նիստին․պաշտպանը չի բացառում, որ կդիմեն ՄԻԵԴ (Video)


12:20 , 16 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:

Դատարանը նախորդ նիստին ամբողջությամբ մերժել էր պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը: Նա միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ հնարավոր չէր ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը՝ նրա առողջական խնդիրներով պայմանավորված. «Նաիրի» ԲԿ-ից դատարանին համապատասխան գրություն էին ուղարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ