Եվրոպա լիգա. Բանանց-Չուկարիչկի հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները


12:30 , 16 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Բանանցն» այսօր՝ հուլիսի 16-ին, սեփական հարկի տակ կընդունի սերբական «Չուկարիչկիին»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները՝ Յոանիս Պապադոպուլոսի գլխավորությամբ:

Նրան կօգնեն Խրիսուլա Կուրոմպիլիան և Իլիաս Ալեքսեասը:

Չորրորդ պաշտոնյան կլինի Վասիլիս Ֆոտիասը:

Հիշեցնենք՝ թիմերի միջև Սերբիայում կայացած առաջին խաղում «Բանանցը» 0:3 հաշվով պարտություն է կրել: Պատասխան խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին «Բանանց» մարզադաշտում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: