Ի հիշատակ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների՝ «ՎԵՏՕ» շարժումը ծաղիկներ կխոնարհի նրանց նվիրված հուշատախտակի մոտ


11:30 , 16 հուլիս, 2019

Հայտարարություն

2016 թվականի հուլիսի 17-ին զինված ահաբեկչական խմբավորումը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը, ինչի արդյունքում եղան մարդկային կորուստներ․ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին ոստիկաններ, թալանվեց բանկոմատ, այրվեցին, ոչնչացվեցին ծառայողական ավտոմեքենաներ և պետական այլ գույք:

Այդ ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ովքեր չընկրկեցին և զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Կրակոցները, որոնց զոհ գնացին մեր ոստիկանները, իրավամբ կրակոցներ էին նաև մեր պետության, մեր պետականության դեմ:

Զոհված ոստիկանների հիշատակը ոգեկոչելու նպատակով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ս/թ հուլիսի 17-ին՝ ժամը 13:00-ին, ծաղիկներ կխոնարհի ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ «ՎԵՏՕ»-ի կազմակերպած խոնարհումի և ոգեկոչման արարողությանը:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական
շարժման նախաձեռնող խմբի անդամ,
ոստիկանության գնդապետ
Ռոբերտ Մելքոնյան