«Փաստ». Նիկոլ Փաշինյանը մեսիջներ է հղում Սամվել Բաբայանին


09:15 , 16 հուլիս, 2019

«Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետու­թյան ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժո­ղովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյա­նը: Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բա­բայանի հետ կապված գործընթացներին և նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից և ար­ված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչա­պետի, դիրքորոշում արտահայտել: 

Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությանը, և այս պարա­գայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրա­կարգային: Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում:

Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաև Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: