Ուշագրավ բացահայտում. հնագետները Հռոմում հայտնաբերել են արձանի գլուխ, որը շատ նման է հայկական աստվածուհի Անահիտին


21:00 , 16 հուլիս, 2019

Արձանի մարմարե գլուխը հողի տակ է գտնվել շուրջ երկուսուկես հազար տարի, սակայն գրեթե կատարելապես պահպանվել է։

Նոր գտածոն զարմացրել է հնագետներին, որոնք պեղումներ էին կատարում Հռոմի կենտոնում. այս մասին հայտնում է իտալական ANSA տեղեկատվական ծառայությունը։ Պեղումներ անցկացնում էր Հռոմի հնագիտական կառույցը (Մշակութային օբյեկտների կապիտոլիական ղեկավարում), որը գտնվում է Տրայանոսի հրապարակից և դրա հայտնի աշտարակից ոչ հեռու։

Այստեղ հայտնաբերվել է կայսրության ժամանակաշրջանի մարմարե սպիտակ արձանի գլուխ։ Թե որ դարին է այն պատկանում, դեռ հստակեցված չէ։ Հնագետներին մեկ այլ բան է ապշեցրել. արձանի գլուխը կատարելապես պահպանվել է։

Հնագետները, դատելով արտաքին նշաններից, կարծում են, որ արձանը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել աստվածուհու։ Սակայն թե որ աստվածուհուն, կրկին դեռ պարզ չէ։ Սակայն արտաքնապես «հռոմեացի կինը» շատ նման է իր «քույր» Անահիտին։

Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը։ Նրա պաշտամունքի մասին հիշատակում է հին հռոմեացի աշխարհագրահետ Ստրաբոնը՝ նշելով, որ հայերը երկրպագում են նույն աստվածներին, ինչ հույները։ Անահիտի երկրպագությունը ծաղկում է ապրել նաև մեր թվարկությունում՝ Արշակունիների տոհմի կառավարման օրոք։

Անահիտի գտնված գրեթե բոլոր արձանները պատրաստված են եղել հելլենիստական ոճով, ինչն էլ առիթ է տալիս ենթադրելու, որ դրանք պատրաստել են հույն վարպետները կամ նրանց աշակերտները։