Ադրբեջանը զենքով մեզ զարմացնելուց առաջ թող հիշի, որ իրենց բանակի օրը իրենց փառահեղ պարտություններից մեկի օրն է


15:20 , 26 հունիս, 2013
ՊՆ մամլո խոսնակ

Ադրբեջանը հունիսի 26-ին զորահանդես անելուց և այդ զորահանդեսում տեխնիկայի տեսականիով մեզ վախեցնելուց առաջ թող հիշի, որ իրենց բանակի օրը իրենց բանակի փառահեղ պարտություններից մեկի օրն է: 1993թ. այս օրը ազատագրվեց Մարտակերտ քաղաքը, ընդ որում դա մի փայլուն ռազմագործողություն էր: Աշխարհում դեռ ոչ մի երկիր զենքի քանակով, առավել ևս տեսականիով պատերազմներում չի հաղթել: