15:14 , 26 հունիս, 2013
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները «Մենք բոլորս մարմնավաճառներ ենք» լոզունգով ցույց են անցկացրել, գրում է իտալական Gazzetta del Sud-ը:
Ցույցը տեղի է ունեցել հունիսի 25-ին Հռոմի կենտրոնում` Ֆարնեզեի հրապարակում:
Նշենք, որ հունիսի 24-ին Միլանի դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս մարմնավաճառների հետ սիրային կապերի համար և դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչպես նաև ցմահ արգելել է պետական պաշտոններ զբաղեցնել: Որոշումը ուժի մեջ է մտնելու միայն բոլոր բողոքարկումները վերանայելուց հետո: Բեռլուսկոնին և մարոկացի պարուհին իրենց հերթին մերժում են ինտիմ կապի փաստը, սակայն քննիչը համարում է, որ քաղաքական գործիչը գումար չի խնայել աղջկա լռությունը գնելու համար:
Ցույցի կազմակերպիչը Il Foglio աջակենտրոն թերթն է` գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆեռառայի գլխավորությամբ, ով Բեռլուսկոնիի մտերիմ ընկերն է: Ցույցից մեկ օր առաջ համացանցում տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ Ֆեռառան կարմիր շրթներկով շուրթերն է քսում, իսկ հրատարակության կայքէջում կոչ է արվում բոլորին դուրս գալ ցույցի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ