Թուրք-սիրիական սահմանին ռազմական մեքենաների շարժ է նկատվել


23:40 , 15 հուլիս, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Սիրիային սահմանակից Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանում նկատվել է թուրքական ռազմական մեքենաների տեղաշարժ։

Ըստ թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների՝ թուրքական 20-րդ զրահատանկային բրիգադի շտաբից հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը զրահապատ մեքենաներից և ավտոբուսներից կազմված ավտոշարասյունը շարժվել է սահմանային Ջեյլանփընարի շրջան։

Հայտնի է, որ սահմանային անվտանգությունն ապահովելու նկատառումով զրահապատ ռազմական մեքենաները տեղակայվել են սահմանային անցակետերում։