5 բան, որոնք չի կարելի պատմել տղամարդուն


04:07 , 16 հուլիս, 2019

Անկեղծությունը լավագույն քաղաքականությունն է հարաբերություններում։ Սակայն ցանկացած կանոն ունի իր բացառությունները։ Որոշ դեպքերում լավագույն մարտավարությունը լեզուն կծելն է և չափից դուրս շատ չանկեղծանալը։ Հատկապես, եթե հասկանում եք, որ ճշմարտությունը կարող է ցավ պատճառել։

Ահա այն բաները, որոնց մասին պետք չէ խոսել, եթե չեք ցանկանում փչացնել հարաբերությունները․

Նախկին զուգընկերոջ հետ ինտիմ հարաբերություններ

Երբ հասնում եք մտերմության որոշակի մակարդակի, ապա տրամաբանական է դառնում նախկին հարաբերությունների մասին խոսելը։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դուք մանրակրկտորեն պետք է պատմեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել ննջարանում։

Դա հարաբերություններում մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Հակակրանք ընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հանդեպ

Բնական է, որ դուք կարող եք չհավանել նրա ընկերներից կամ հարազատներից որևէ մեկին։ Սակայն ամեն դեպքում այդ մարդիկ համարվում են նրա կյանքի կարևոր մասնիկը։

Պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ այդ մարդիկ  շատ թանկ են ձեր սիրելիի համար։

Ձեր նախկին ընկերն արտաքնապես ավելի գեղեցիկ էր

Խուսափեք այս թեմայից։ Վերջիվերջո գեղեցկությունը սուբյեկտիվ երևույթ է։ Այն մարդու ներսում է, և այդ պատճառով դուք հիմա այստեղ եք և ոչ թե նախկինի հետ։

Ինչպես և որքան գումար եք ծախսում

Այն բանից հետո, երբ ընտանիք կստեղծեք, դուք կսկսեք պատմել միմյանց այն մասին, թե ինչպես եք տնօրինում ֆինանսները։ Բայց քանի դեռ ընդհանուր բյուջե չունեք, պարտավոր չեք զեկուցել, թե ինչպես եք ծախսում ձեր գումարը։ Գումար, որն ինքնուրույն եք վաստակում։

Զգացմունքներ նախկին զուգընկերոջ նկատմամբ

Որոշ բաներ ավելի լավ է թողնել անցյալում։ Ձեր նախկին զուգընկերը, միևնույն է, չկա և չի լինելու, անգամ եթե որոշ զգացմունքներ դեռևս պահպանվել են։ Դուք պետք է առաջ շարժվեք։

Հասկացեք, որ չեք կարող ապրել անցյալով։ Պետք չէ ուրիշի հանդեպ զգացմունքները համեմատել ներկա զուգընկերոջ հանդեպ ունեցած զգացմունքների հետ, հակառակ դեպքում դուք կարոք եք չերջանկանալ ներկայում։