«Սանիթեքը» երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում. ընկերության արձագանքը՝ Հայկ Մարությանին


22:10 , 15 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով: Այս մասին ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարության մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները: 
Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։

Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես  քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ