Խոսակցության ժամանակ օգտագործվող արտահայտություններ, որոնք նյարդայնացնում են զրուցակցին


01:14 , 16 հուլիս, 2019

Կան մարդիկ, ում ներկայությունը միշտ հաճելի է։ Նրանք միշտ հասկանում են, թե երբ և ինչ է պետք ասել։

Սակայն կան նաև այնպիսի զրուցակիցներ, ովքեր հակված են խոսելու առանց մտածելու, անգամ եթե ցանկանում են աջակցել։ Հնարավոր է, որ դուք նույնպես օգտագործել եք այսպիսի արտահայտություններ։ Դուք անգամ կարող եք չհասկանալ, թե որքան բացասական ազդեցություն կարող են ունենալ դրանք մարդու վրա։

Ձեզ ենք ներկայացնում 17 արտահայտություն, որոնք կարող են փչացնել խոսակցությունը և զրուցակցի մոտ առաջացնել բացասական տրամադրվածություն։ Նա, ամենայն հավանականությամբ, իրեն չհասկացված կզգա։ Հնարավոր է, որ դուք այդ պահին ցանկանաք ետ վերցնել ասված խոսքը։ Չի բացառվում նաև, որ դուք չեք հասկանա, թե ինչ ազդեցություն է ունենում այդ բառը մարդու վրա։

  1. Հանգստացիր։
  2. Թուլացիր։
  3. Դու չափազանցնում ես։
  4. Ամեն ինչ սրտիդ շատ մոտ ես ընդունում։
  5. Մի լացիր։
  6. Ամեն ինչ քո հաշվին մի ընդունիր։
  7. Այս ամենին շատ լուրջ մի վերաբերվիր։

Բոլոր այս արտահայտությունները միանգամայն անօգուտ են։ Բացի այդ՝ նրանք ավելի շատ են նյարդայնացնում մարդկանց։ Երբ ձեզ ասում են «հանգստացիր», ապա դա ոչ մի կերպ չի օգնում, որ դուք հանգստանաք։

Մի ասեք այդ արտահայտությունները։ Ավելի լավ է ուղղակի լսեք մարդկանց։

Ի՞նչ եք մտածում հետևյալ արտահայտությունների մասին։

  1. Ոչինչ հենց այնպես չի լինում։
  2. Դա պետք է լիներ։
  3. Հիմա [անուն] ավելի լավ աշխարհում է։

Ոմանք իրոք օգտագործում են այս արտահայտությունները։ Մարդը նոր կորուստ կամ կյանքի շատ դժվար պահ է ունեցել, իսկ դուք փորձում եք նվազեցնել տեղի ունեցածի լրջության աստիճանը։

Այստեղ ավելի արդյունավետ կլինի այն մոտեցումը, որի մասին մենք խոսեցինք քիչ վերևում։ Փորձեք լսել մարդուն։ Թույլ տվեք, որ նա արտահայտի իր ցավը։

  1. Ինչպես գիտես։
  2. Երբ ես քո տարիքում էի․․․
  3. Քո մոտ ուղղակի հորմոններն են խաղում։
  4. Հաջողություն քո գործերում։

Այս 4 արտահայտությունները ձեզ չեն օգնի հասկանալ, թե ինչն է «ցավում» մարդու մոտ։ Դրանք ուղղակի կօգնեն դրսևորել ձեր անտարբերությունը։

Այս արտահայտությունները հետևյալ նշանակությունն ունեն․ «Քո փորձն այդքան էլ կարևոր չէ»։ Այսպիսի բան լսելն իրոք որ ցավոտ է։

  1. Ամենայն հարգանքով

Այս արտահայտությունն ամենից շատն է նյարդայնացնում։ Ինչո՞ւ։ Որովհետև այս արտահայտությունից հետո, որպես կանոն, մարդը բացահայտ սկսում է արտահայտել իր անհամաձայնությունները։ Այսպիսի պահերին մենք, որպես կանոն, ծանր շունչ ենք  քաշում և սպասում, թե ինչ են մեզ ասելու։

  1. Ես ավելի ուշ կզանգահարեմ քեզ / Մենք անպայման կխոսենք այդ մասին։

Որոշ մարդիկ իրոք պահում են իրենց խոսքը և ետ են զանգում կամ վերադառնում են խոսակցությանը։ Սակայն հաճախ այս արտահայտությունն ուղղակի խուսափելու միջոց է, որն ասում է, որ դուք և ձեր խնդիրներն այդքան էլ կարևոր չեք։

  1. Ինչպե՞ս ես քեզ զգում՝ հաշվի առնելով տեղի ունեցածը։

Միանգամայն անիմաստ հարց։ Եթե դուք իրոք լսած լինեիք, ապա վստահաբար կիմանայիք, թե ինչ է նա զգում։