ՌԴ Պետդումայից հայտնել են, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի նկատմամբ սահմանափակումների փուլային չեղարկմանը


21:00 , 15 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է փուլ առ փուլ չեղարկել Վրաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումներն այն պայմանով, որ այդ երկիրը նույնպես պատրաստ լինի համագործակցության: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին «Վրաստանի հայրենասերների դաշինքի» պատգամավորների հետ հանդիպումնից հետո հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բարելավել համագործակցությունը, եթե Թբիլիսին նույնպես նման հայացքներ դրսևորի:

Ռուսաստանի և Վրաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2008թ.-ին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների շրջափակումից հետո: Դրանից ի վեր երկու երկրների միջև երկխոսությունն ընթանում է Ժնևյան քննարկումների շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ