Amazon-ի ղեկավարը նոր ընկերուհու հետ առաջին անգամ հանրությանն է ներկայացել


23:00 , 15 հուլիս, 2019

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր զուգընկերուհու՝ Լորա Սանչեսի հետ հանրությանն է ներկայացել։ Զույգը ներկայացել է Ուիլմբլդոնի թենիսի առաջնության տղամարդկանց եզրափակչին, հաղորդում է People-ը։

Հայտնի է, որ 49-ամյա Սանչեսը հեռացել է ամուսնուց հանուն Բեզոսի, որի հետ ապրել է 13 տարի։ Այդ ընթացքում նա լույս աշխարհ է բերել 2 երեխայի, բացի այդ՝ նա առաջին ամուսնությունից ևս մեկ երեխա ունի։

Զույգի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2019-ի հունվարին, երբ Բեզոսը հայտարարեց ամուսնալուծության մասին։