Microsoft-ը պատրաստվում է ջնջել հաշիվները


22:15 , 15 հուլիս, 2019

Ամերիկյան Microsoft կորպորացիան որոշում է ընդունել փոխել օգտագործողի համաձայնագիրը՝ այնտեղ կետ ավելացնելով, որ լքված հաշիվները հեռացվելու են:

Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Կհեռացվեն այն հաշիվները, որտեղ ակտիվություն չի նկատվել վերջին երկու տարվա ընթացքում: Նախկինում այդ ժամանակահատվածը հինգ տարի էր: Փոփոխությունները կազդեն նաև Xbox-ի օգտատերերի վրա:

Նոր փոփոխությունները կգործեն օգոստոսի 30-ից:

Մարտին Microsoft-ը հայտարարել է 2020-ի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական աջակցության դադարեցման մասին: