21:36 , 26 հունիս, 2013
Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Կարծիքներ կան, որ դա Երեւանի էկոլոգիական աղետի նախանշան է: Թեմայի վերաբերյալ հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) պարզաբանումներ կտան մասնագետները` սողունաբան, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանը եւ ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: