Սքարլեթ Յոհանսոնը հանդես է եկել քասթինգների ընթացքում պոլիտկոռեկտության դեմ


20:20 , 15 հուլիս, 2019

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն իր կարծիքն է արտահայտել քասթինգների անցկացման ժամանակ պոլիտկոռեկտության վերաբերյալ՝ հաղորդում է Variety-ն։

«Անձամբ ես կարծում եմ, որ իդեալական աշխարհում յուրաքանչյուր դերասան պետք է ցանկացած դեր խաղալու հնարավորություն ունենա, և արվեստը իր բոլոր ձևերով պետք է ազատ լինի պոլիտկոռեկտությունից»,- ասել է Յոհանսոնը։

Նրա կարծիքով՝ այժմ կինոարդյունաբերությունը նախապատվություն է տալիս սպիտակամորթ մարդկանց, «որոնց սոցիալական սեռը համընկնում է կենսաբանականի հետ»։