Հռոմում զբոսաշրջիկին տուգանել են 550 եվրոյով՝ շատրվանում մետաղադրամներ հավաքելու համար


20:00 , 15 հուլիս, 2019

Իտալիայի մայրաքաղաքում 550 եվրոյի չափով տուգանել են Նիդեռլանդներից եկած 36-ամյա զբոսաշրջիկին «Մավրի շատրվանում» մետաղադրամ հավաքելու համար՝ տեղեկացնում է NOS հրատարակչությունը։

Ոստիկանական պարեկը, որը ստուգում էր իրականացնում, տեսել է տղամարդուն, ով հավաքել է մետաղադրամները։ Նա փորձել է թաքցնել մետաղադրամները գրպանում։

Դեպքի արդյունքում մետաղադրամները բռնագրավվել են, իսկ զբոսաշրջիկը տուգանվել է։