Օփրա Ուինֆրին դարձյալ գլխավորում է ամենաազդեցիկ հայտնի մարդկանց 100-յակը. Forbes


15:07 , 26 հունիս, 2013

Ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին Forbes ամսագրի վարկածով գլխավորում է 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց վարկանշային աղյուսակը, հայտնում է ITAR-TASS-ը: 
Հեռուստաաստղն արդեն 5-րդ անգամ է գրավում առաջին հորիզոնականը, իսկ 1999-ից չի լքում ամենամյա ցանկը: 
Բացի Ունինֆրիից՝ դա հաջողվել է միայն ռեժիսոր ու պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգին ու հաղորդավոր Հովարդ Սթերնին: 

Օփրան մեծ ազդեցություն ունի Հոլիվուդում ու ԶԼՄ-ների վրա: Նրա «Օփրա Ուինֆրիի շոուն» արդեն 25 տարի է՝ եթեր է դուրս գալիս: 
2011 թ. հունվարի 1-ից հետո նա բացել է իր սեփական ալիքը՝ OWN-ը: Ըստ ամսագրի՝ նա վերջին տարում վաստակել է 77 մլն դոլար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ