Պակիստանում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվել


20:40 , 15 հուլիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Պակիստանի Քաշմիր նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Երկրի բնական աղետների կառավարման տնօրեն Սաիդ ուր-Ռեհմանան հայտարարել է, որ տեղատարաձ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զբոսաշրջային Նիլամ հանգստավայրում ավերվել է 150 տուն և 2 մզկիթ:

Զոհերի թվում կան անվտանգության 2 աշխատակից, 9 տեղացիներ և մզկիթի 11 ծառայողներ:
Տեղի իշխանությունները արդեն բացել են ժամանակավոր ճամբարներ տեղի բնակիչների համար: