Վենետիկի հանձնաժողովը հերքեց տեսակետները, որ Սահմանադրությունը պրիմիտիվ փաստաթուղթ է, և եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, պարտավոր ենք հետևել հանձնաժողովի կարծիքին. Ա. Վարդևանյան


18:10 , 15 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի գնահատականը հերքեց բոլոր այն տեսակետները, որ Սահմանադրությունը պրիմիտիվ փաստաթուղթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը։

«Սահմանադրական դատարանի բոլոր անդամները 2018թ.-ից ի վեր դատավորի կարգավիճակում են: Հավանաբար, հանձնաժողովն այս քննարկումներին այքան ուշադիր է հետևել, որ տեքստում մի քանի անգամ օգտագործել է «Սահմանադրական դատարանի դատավորներ«, «Սահմանադրական դատարանի 7 դատավորներ» եզրույթները:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին պետք չէ ո՛չ դրական, ո՛չ բացասական վերաբերվել, այն եվրոպական լավագույն փորձի արտացոլանքն է: ԵԽ երկրների լավագույն սահմանադրագետները հավաքված են Վենետիկի հանձնաժողովում ու իրենց կարծիքները միջազգային, եվրոպական լավագույն փորձի էտալոններն են»,- նշեց Վարդևանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ