Թերեզա Մեյը կրկին պարել է «ԱԲԲԱ»-ի երգի տակ


20:30 , 15 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրկին պարել է ABBA Dancing Queen-ի երգերի տակ՝ Լոնդոնի արվարձաններից մեկում։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Վարչապետ Մեյը պարել է Հենլիի փառատոնի ժամանակ, որի տոմսն արժի 135 ֆունտ։ Մեյը պարել է Mamma Mia, Take A Chance եւ Money Money Money երգերի տակ, որոնք կատարել են այլ երգիչներ ու խմբեր։