Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու մերկ լուսանկարը շփոթեցրել է երկրպագուներին


17:45 , 15 հուլիս, 2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի և նույնանուն կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջեները լուսանկար է հրապարակել, որտեղ նա ամբողջովին մերկ է պատկերված: Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-ի էջում կիրակի՝ հուլիսի 14-ին:

Լուսանկարում 21-ամյա Ջեները նստած է լողավազանի եզրին ծղոտե լայնեզր գլխարկով, որը ծածկում է նրա դեմքը, իսկ կուրծքը նա ծածկում է ձեռքերով:

«Արձակուրդային ռեժիմ»,- հրապարակումը մակագրել է գործարար կինը:

Ոչ բոլոր բաժանորդներն են հավանություն տվել անկեղծ լուսանկարին: «Իսկ ի՞նչ օրինակ ես ծառայում քո դստեր համար: Ես սիրում եմ քեզ, Քայլի, բայց սա ճիշտ չէ», «Մի՞թե դու երիտասարդ մայր չես: Ավելի լավ կլինի, եթե հոգ տանես քո երեխայի մասին»,- գրել են բաժանորդները:

Հրապարակումը մինչ այժմ մոտ տասը միլիոն լայք է հավաքել: