Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու շանս տակավին կա. Հանթ


16:15 , 15 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի Է ուժի մեջ պահպանել, թեեւ դրա շանսն այնքան Էլ մեծ չԷ: Այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի նախարարների՝ հունիսին 15-ի նիստին ժամանելուց հետո, նիստ, որը նվիրված Է Իարնի շուրջն ստեղծված իրադրությանը, պեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողների այն հարցին, թե ԳՀՀՊ-ն «մեռյալ» գործարք Է արդյոք, Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարը պատասխանել Է. «Այն տակավին չի մահացել: Մենք լիովին հանձնառու ենք, որպեսզի Մերձավոր Արեւելքը հետ պահենք միջուկային զենք ունենալուց, չԷ որ եթե Իրանը ունենա այն նաեւ այդ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, ըստ իրադրության շատ թունահարույց եւ վտանգավոր կլինեն: Ուստի մենք որոնում ենք միջուկային գործարքի պահպանման ուղիներ, որն ամբողջ Մերձավոր Արեւելքի միջուկազերծ կարգավիճակի ապահովման լավագույն միջոցն Է»: Հանթի խոսքով՝ «թեկուզեւ որոշակի չափով կրճատվող, բայց այնուամենայնիվ գործարքը պահպանելու ոչ մեծ շանսը մնում Է», քանի որ Իարանը տակավին ընդհուպ չի մոտեցել ատոմային ռումբի ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: