ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ


14:50 , 15 հուլիս, 2019

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը որոշել է, թե ինչ պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար:

Բլումբերգը հայտնում է, որ մոտ օրերս հայտարարվելու է պատժամիջոցների մասին: Գործակալության տվյալներով, ԱՄՆ իշխանություններն ընտրություն են կատարել երեք հնարավոր տարբերակների միջև, որոնք ազդեցության տարբեր աստիճաններ ունեն: Բլումբերգին այլ մանրամասներ հայտնի չեն դարձել: