Իսպանիայում 320 գնացքների չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով. El Pais


11:40 , 15 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:

Գործադուլը, որը պետք Է ավարտվի տեղական ժամանակով 23:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին), կազմակերպում Է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը: Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց եւ տարածաշրջանային գնացքների երթեւեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են, չնայած գործադուլին, պահպանելու ծառայությունների նվազագույն մակարդակը: Renfe-ի աշխատակիցները պահանջում են աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում եւ աշխատավարձի բարձրացում: Գործարկուն այն ուղեւորներին, որոնց պլանները խախտվել են գործադուլի պատճառով, առաջարկում են փոխել կամ վերադարձնել տոմսերն անվճար հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: