Ինտելեկտուալ մարդկանց բնորոշ 10 առանձնահատկություն


06:41 , 15 հուլիս, 2019

Դուք նկատե՞լ եք, որ գրքերի ու ֆիլմերի ամենախելացի կերպարները մի փոքր տարօրինակ են։ Նրանք կարող են անսովոր վարվելակերպ ունենալ, ինքնատիպ սովորություններ կամ շփման տարօրինակ հմտություններ։ Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու են հանճարները բացառիկ՝ բնությունից մինչև դաստիարակություն։ Նույնիսկ ասում են, թե դա կապված է ժառանգականության ու ուղեղի չափսերի հետ։ Եվ այսպես՝ 10 առանձնահատկություններ, որոնցով, հնարավոր է, բացատրվում են բարձր ինտելեկտուալ մարդկանց տարօրինակությունները։

1. Նրանք չափազանց ընկալունակ են ձայների նկատմամբ

Գրչի ճտճտոցը, գազարի խրթխրթոցը, բարձր շնչառությունը։ Ամենապրիմիտիվ ամենօրյա աղմուկները կարող են շեղող գործոններ լինել։ Իսկ շատ խելացի մարդիկ, չգիտես ինչու, չեն կարողանում ֆիլտրել կողմնակի աղմուկները։

Այսպիսի վիճակի համար իրական ախտորոշում գոյություն ունի՝ միզոֆոնիա։ Այդպիսի մարդկանց մոտ տեղի են ունենում փոփոխություններ ուղեղի ակտիվության մեջ, երբ, օրինակ, դուք նրանց ներկայությամբ չիփս եք ուտում։

2. Նրանք անհանգստացած են

Տագնապայնության և ինտելեկտի միջև փոխկապակցվածությունն ուսումնասիրելիս հետազոտողների մեծ մասը եկավ այն եզրակացության, որ այդպիսի կապ գոյություն ունի։ Իբրև թե բարձր ֆունկցիոնալություն ունեցող ուղեղը միշտ գերագնահատում է ինֆորմացիան՝ այն հետազոտելով տարբեր կողմերից, ինչն էլ հանգեցնում է տագնապային իրավիճակների ու անհանգստության։

3. Նրանք առույգանում են գիշերները

Հնագույն մարդիկ գիշերային կենսակերպ չեն վարել։ Եվ դա հասկանալի է։ Ոչ արհեստական լույս կար, բացի դրանից էլ՝ աշխատել ու որսի գնալ ստիպված էին միայն ցերեկը։ Բայց հայտնվեց էլեկտրականությունը, և համապատասխանաբար, ի հայտ եկան նոր հնարավորություններ։ Պարզվեց, որ առավել ինտելեկտուալ մարդիկ ամենից հաճախ բվեր են։ Եվ դա նկատելի է դառնում բավականին վաղ, դեռ մանկական տարիքից։

4. Նրանք միայնակներ են

Եվ կրկին՝ հնագույն մարդկանց մասին։ Նրանք միավորվել են ցեղախմբերի մեջ, որ կարողանան գոյատևել։

Աշխարհը փոխվել է, բայց մենք, միևնույն է, ապրում ենք սոցիումում։ Ընկերների հետ շփումը մեզ բավարարության ու, հնարավոր է, երջանկության զգացողություն է տալիս, սակայն հետազոտողները համարում են, որ որքան քիչ ընկերներ ունի մարդը, այնքան բարձր է նրա ինտելեկտը։ Իսկ առհասարակ, միայնակ մարդիկ օժտված են բարձրագույն ինտելեկտով։

5. Նրանք հանգիստ են տանում անհաջողությունները

Դե, հնարավոր է՝ ոչ այդպես հանգիստ, բայց խելացի մարդիկ դրանց պատճառով այնքան չեն անհանգստանում, այլ պարզապես դաս են քաղում դրանից ու հարստացնում իրենց փորձը։ Եվ ընդհակառակը, ավելի ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ հիմնականում սովորում են իրենց անհաջողությունների վրա ու կենտրոնանում միայն դրանց վրա։

6. Նրանք մռայլ են

Եթե դուք ծիծաղում եք սև հումորի ու արգելված թեմաների վրա, դուք հավանաբար բարձր ինտելեկտ ունեք։ Այդ թեմայով հոգեբանական հետազոտության ժամանակ մասնակիցների այն խումբը, որը սև հումորի նկատմամբ պոզիտիվ արձագանք է ցուցաբերել, IQ թեստերից նույնպես ամենաբարձր միավորներն է հավաքել։ Հետաքրքիր է, որ այս խումբն ագրեսիայի ամենացածր մակարդակն է ցուցաբերել նաև։

7. Նրանք չափազանց համեստ են

Շատ խելացի մարդիկ կասկածում են իրենց ինտելեկտին ու կարմրում են գովեստի խոսքեր լսելիս։ Դա կոչվում է «ինքնակոչի սինդրոմ»։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ տաղանդավոր մարդիկ շարունակում են աճել ու մարտահրավեր են նետում իրենց ու կյանքին, ինչպես նաև իրենց կարիերային։

8. Նրանք ալկոհոլի ու թմրանյութերի հանդեպ հակում ունեն

Իրական հանճարները ոչ հազվադեպ ասոցացվում են ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման հետ։ Ինչո՞ւ է այդպես։ Հիպոթեզներից մեկն այն է, որ բարձր IQ ունեցող մարդիկ բաց են նոր փորձի համար։ Հետազոտողները նաև մատնանշում են հզոր ինտելեկտ ունեցող մարդկանց սոցիալական մեկուսացմունը՝ որպես թմրանյութերի ու ալկոհոլի հետ էքսպերիմենտների գործոն։

9. Նրանք հաճախ են ոչ նորմատիվային բառապաշար օգտագործում

Այո, հենց այդպես։ Ոչ նորմատիվային բառապաշարի օգտագործումը կարող է փաստացի խոսել բարձր ինտելեկտի մասին։ Ավելի շուտ խելացի մարդիկ յուրացրել են առավելագույն քանակի և որակի բառապաշար, այդ թվում՝ և վատը, դրա համար էլ վարպետորեն են օգտվում դրանից։

10. Նրանք հոգևոր չեն, կրոնը նրանց համար մեծ դեր չունի

Խելացի մարդիկ ավելի շատ հակված են աթեիստ լինելու։ Բարձր ինտելեկտի առկայությունը նշանակում է, որ նրանք բոլորը կասկածի են ենթարկում ամեն ինչ, ներառյալ՝ կրոնական պնդումները, և փորձում են ինքնուրույն հասնել ճշմարտության բացահայտմանը։