iPhone 2019-ը կլինի ավելի թանկ. նախնական գներն արդեն հայտնի են


03:44 , 15 հուլիս, 2019

Նոր մոդելների արժեքները կլինեն 25%-ով ավելի բարձր:

Վերջերս շատ լուրեր կան նոր iPhone-ի և դրա ավելի հզոր պրոցեսորի և տեսախցիկների մասին, սակայն ինսայդերները սովորաբար լռում են նոր ապրանքատեսակների արժեքի մասին: Այդ բացթողումը որոշել է լրացնել Wccftech հարթակը, որը մոտավոր հայտնել է նոր սարքավորումների արժեքը:

Ըստ տեղեկությունների՝ նոր սարքավորումներն ավելի թանկ կլինեն: Հիմնական մոդելը, որը կփոխարինի iPhone XS-ին, կարժենա մոտ 1,292 դոլար (≈ 616000 դրամ), իսկ iPhone XS Max-ին հաջորդող սմարթֆոնը կարժենա 1422 դոլար (≈678000 դրամ):

Երրորդ մոդելը, որը կփոխարինի iPhone XR-ին, նույնպես ավելի թանկ կարժենա: Այն պետք է լինի նվազագույնը 989 դոլար (≈47300 դրամ):

Այս բոլոր գները շատ մոտավոր են, քանի որ նշված են յուանով: Պաշտոնական գները կլինեն ավելի բարձր:

Սովորաբար Apple-ի նոր սմարթֆոնները ներկայացվում են սեպտեմբերին: Մինչ այդ ավելի շատ շշուկներ կլինեն: