Մեծ Բրիտանիայում կնոջը սպանել է խմելու համար նախատեսված բազմակի օգտագործման մետաղյա խողովակը


05:30 , 15 հուլիս, 2019

Մեծ Բրիտանիայում կինը մահացել է խմելու համար նախատեսված բազմակի օգտագործման մետաղյա խողովակի պատճառով: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 60-ամյա կնոջ տանը:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն հայտնի է դարձել միայն հիմա: Կինը գտնվել է տանը, երբ ընկել է 25 սմ երկարությամբ մետաղյա խողովակի վրա: Այն վնասել է տարեց բրիտանուհու աչքը, ինչից հետո նրան շտապ հոսպիտալացրել են: Չնայած բժիշկների տուժողին փրկելու փորձերին, նա հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է: Դատաբժշկական փորձագետի օգնականի ենթադրությամբ, դժբախտ պատահարը տեղի է ունեցել փականի պատճառով, որին ամրացված էր խողովակը: Վերջիններս լայն տարածում են ստացել պլաստիկ սպասքից հրաժարվելու բնապահպանների կոչերի ֆոնին, ներառյալ կոկտեյլային խողովակները: