Դերասանուհի Էմիլի Հարթրիջը մահացել է սկուտերով բեռնատարին բախվելու հետևանքով


02:44 , 15 հուլիս, 2019

35-ամյա դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Էմիլի Հարթրիջը մահացել է Մեծ Բրիտանիայում, Հարավային Լոնդոնում գտնվող իր տնից ոչ հեռու, շրջադարձի վրա էլեկտրական սկուտերով բեռնատար մեքենային բախվելու հետևանքով:

Նշվում է, որ սա առաջին մահացու ելքով վթարն էր երկրում էլեկտրական սկուտերի մասնակցությամբ:

Ինչպես գրում է Mirror-ը, դերասանուհու ընտանիքը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ ութն անց կեսին: Էմիլին տեղում մահացել է, դեպքի վայր ժամանած բժիշկները միայն փաստել են նրա մահը:

Հարթրիջը բլոգ է վարել ֆիթնեսի, առողջ սննդակարգի և տղամարդկանցից լիակատար հիասթափության մասին: