Գաղափարներ տանը ժամադրություն կազմակերպելու համար


06:08 , 15 հուլիս, 2019

Երբեմն ցանկություն է առաջանում ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ թարմացնելու հարաբերությունները, սակայն երկուսդ էլ շա՞տ եք հոգնել մշակութային կամ մեկ այլ միջոցառում մտածելու համար: Այդ դեպքում մնացեք տանը և գտեք ձեր ճաշակով գաղափար։

Սերիալի կամ շոուի մեկ ամբողջ սեզոնի դիտում

Միգուցե զարմանալի թվա, սակայն դուք կարող եք դա անել: Հավատացեք ինքներդ ձեզ և արեք դա առանց շեղվելու:

Սեղանի խաղ խաղացեք

Շատերը միգուցե դա ձանձրալի համարեն, սակայն նրանք ուղղակի չեն փորձել: Իսկ եթե այդ գաղափարը ձեզ դուր չի գալիս, ամեն դեպքում փորձեք, իսկ հետո մեկ այլ բան մտածեք:

Հսկա խճանկար հավաքեք

Փազլի մասնիկների փնտրտուքը և դրանց ճիշտ տեղը գտնելը բավականին զվարճալի զբաղմունք է: Այն թարմացնում է և՛ ուղեղը, և՛ հարաբերությունները:

Միացրեք DVD և պատահական ընտրված ֆիլմ դիտեք

Ժամանակին բոլորս տասնյակներով սկավառակներ էինք գնում ֆիլմերով: Ընտրեք պատահական մի ֆիլմ և միասին դիտեք:

Ընթրիք պատրաստեք

Այստեղ կարելի է նույնպես տարբերակներ մտածել. ընթրիք ամենից ինչ կա տանը, ընթրիք-անակնկալ, խոհարարական մրցույթ: