Պանրային ապուր՝ գուրմանների համար
01:08 , 15 հուլիս, 2019
Բաղադրիչներ
- Հալած պանիր – 2 հատ
- Կարտոֆիլ – 4 հատ
- Գազար – 1 հատ
- Սոխ
- Բուսայուղ
- Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
- Կանաչեղեն՝ ըստ ցանկության
- Հավի կրծքամիս – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամսից արգանակ եփել:
- Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:
- Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
- Սոխը մանր կտրատել:
- Կանաչին մանր կտրատել:
- Հալած պանիրն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել:
- Հավի արգանակին ավելացնել կարտոֆիլը և 15 րոպե եփել՝ եռալու պահից սկսած:
- Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները:
- Բուսայուղով տապակել սոխը և գազարը, ավելացնել ապուրին: