Հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ


21:04 , 14 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։