Հայտնի է 2019թ. լավագույն բնակելի տունը


14:35 , 14 հուլիս, 2019

Ճապոնիայի Կուրասիկի քաղաքում գտնվող մասնավոր տունը ճանաչվել է լավագույնը AR House 2019 մրցանակաբաշխության վարկածով: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղելով The Architectural Review-ին:

Հին ճապոնական տունը վերականգնվել է շինարարական ընկերության կողմից, իսկ հետո ճարտարապետները համալրել են այն ժամանակակից տարրերով և բաց տարածքներով՝ թողնելով պատմական տանիքը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին աշխարհի առաջատար ճարտարապետները՝ ճապոնացի Տակեշի Հայացուն, նորվեգացի Մանթե Կուլան, բրիտանացի Սթիվեն Թեյլորը և այլք:

Մրցույթին մասնակցում էին ամբողջ աշխարհից ավելի քան 200 նախագծեր: